Կարծիք

08.03.2014 13:42


Մերի Մովսիսյան.

Մերի Մովսիսյան.

Որքանո՞վ է ապահով Հայաստանը կանանց համար: Այս հարցի պատասխանը կիմանա երիտասարդ ֆոտոլրագրող Անի Գևորգյանը, կին-գործարար Սիլվա Համբարձումյանը, աշխատող հղի կանայք, բոլոր հղի կանայք, ում գրպանը մտնելուց «Ապահով Հայաստանում» չեն խորշում: Կիմանա գյումրեցի կինը, որն իր և իր ընտանիքի գոյությունը պահպանում է փլատակ տնակներում, առանց համապատասխան տարրական կենցաղային պայմանների: Կիմանան այն կանայք, ովքեր տարիներ շարունակ ստիպված են ապրել առանց ամուսնու, որն արտագաղթել է ընտանիքը պահելու միջոցներ հայթայթելու համար: Կիմանա բազմազավակ մայրը, որը երեխա պարգևելով պետությանն ու հայրենիքին, չունի վերջինիս կողմից պետական աջակցություն: Կիմանա այն այրին կամ մայրը, որը 6 տարի առաջ Մարտի մեկին ամուսին կամ որդի է կորցրել... Կիմանա այն կինը, որին վեց տարի շարունակ խաբում են «Ապահով Հայաստանով», մինչդեռ որդիները շարունակում են զոհվել սահմանում: Կիմանա յուրաքանչյուր հայուհի՝ որքան ծանր է ապրել «Ապահով Հայաստանում»:
Ի դեպ, Հայաստանի ապահովության չափը կիմանա նաև առաջին տիկինը, բայց նրա պատասխանը կլինի արդեն ծուռ հայելիների աշխարհի պատումների շարքից:

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը