Կարծիք

12.03.2014 11:09


Անբարոյականների, դհոլների և փուչիկների նյարդերը տեղի են տալիս

Անբարոյականների, դհոլների և փուչիկների նյարդերը տեղի են տալիս

Քաղաքական կոնսոլիդացիան արդեն ռեալ միս ու արյուն է ստանում: Անզեն աչքով էլ երևում է, որ ոչ իշխանական ուժերը գնում են դեպի կոնսոլիդացիա, որը պետք է հանգեցնի անցնցում իշխանափոխության: Պարզ է, որ այս գործընթացը դուր չի գալիս Սերժ Սարգսյանին և նրա հովանու տակ աշխատող անբարոյական դհոլներին: Ամեն մեկն իր դհոլությունը յուրովի է արտահայտում. մեկն իր նախկին քաղաքական առաջնորդին քոռ է անվանում, մյուսն անպատվում է այն ԶԼՄ-ներին, որոնց մի 465121065 հատ հարցազրույց ա տվել, մյուս անբարոյական դհոլներն էլ իշխանական ԶԼՄ չմնաց, որոնց հարցազրույց չեն տալիս և չեն քննադատում ոչ իշխանական ուժերի միավորումը: Զանազան վազգենմանուկյաններ, նիկոլփաշինյաններ, կարենավագյաններ, զգալով, որ իրենց տիրոջ` Սերժ Սարգսյանի դիրքերը խարխլված են, փորձում են ամեն կերպ պահել իրենց տիրոջը, պաշտպանել ընդդիմադիրների միավորումից, որ հանկարծ շեֆը իրենց թուլափայից չզրկի:

Այն բանից հետո, երբ մենք կազատվենք Սերժ Սարգսյանի ռեժիմից, պարտադիր պետք է քաղաքական գնահատական տալ նաև նրա դհոլների ու խամաճիկների պահվածքին, ովքեր ամեն ինչ արեցին և դեռ կանեն, որ պաշտպանեն իրենց տիրոջը մի երկու կոպեկի խաթր:

Պատասխան տալու պահն արդեն մոտենում է…

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը