Լրահոս

13.08.2009 15:59


Մորաքոթ թայֆունի զոհերի թիվն անցել է 100–ից

Թայվանում Մորաքոթ թայֆունի զոհերի թիվը հասել է 107-ի։ Վերջին օրերին փրկարարները կղզու հեռավոր գյուղերում սողանքների տակ մնացած 30-ից ավել դիակ է հայտնաբերել։ Ամենաքիչը 60 բնակիչ անհայտ կորած է համարվում։ Սակայն իրականում մտավախություն կա, որ այդ թիվը մի քանի հարյուրի կարող է հասնել։

Բնակիչների որոնման և տեղահանման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 17 հազ զինվոր և ուղղաթիռներ։ Գյուղատնտեսությանը հասցված վնասի չափը գերազանցել է 270 մլն $ -ը։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը