Կարծիք

13.03.2014 17:42


Տաթևիկ Պողպատյան.

Տաթևիկ Պողպատյան.

Սերժ Սարգսյանի բարոյալքված ռեժիմը փորձում է հասարակության առաջ որևէ կերպ պահել դեմքը, ինչը, սակայն, ըստ էության՝ «կաշին փրկելու» հուսահատ քայլ է ընդամենը: Ազատիչի ներկայացուցիչներն արդեն անգամ պաշտոնական մակարդակներում անդրադառնում են ոչ իշխանական քաղաքական ուժերի կոնսոլիդացման պրոցեսներին, ինչը մինչև այս պահը նրանց քննարկման մաս չէր դարձել: Իհարկե, նրանք փորձում են ցույց տալ, թե իբր «Ազատիչն ամեն ինչ վերահսկում է», սակայն դա մանր և չգործող տեխնոլոգիա է, որն է՛լ ավելի է ցուցադրում ռեժիմի անմեղսունակությունը:

Անգամ տեղեկատվական դաշտում նկատելի է, որ Ազատիչի ռեժիմն անցել է հուսահատ հարձակման՝ խախատելով քաղաքական էթիկայի և բարոյականության բոլոր սահմանները, ինչով է՛լ ավելի է նպաստում քաղաքական - հասարակական համախմբմանը՝ ընդդեմ այս ռեժիմի:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/pogp.tatev/posts/3909530514209

Այս խորագրի վերջին նյութերը