Կարծիք

18.03.2014 10:07


Արմեն Ասլյան

Արմեն Ասլյան

Շատ հաճելի է տեսնել, թե ինչպես է «Դ!ԵՄ ԵՄ» շարժման ակտիվիստների թիվն օրեցօր ավելանում: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շահառուների թիվը շուրջ 250.000 ՀՀ քաղաքացիներ են, որոնցից շուրջ 180.000-ը պետական աշխատողներ են: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ պետական կառույցների աշխատակիցները, թեկուզ դեռ ոչ բացահայտ, սակայն հաստատուն քայլերով միանում են շարժմանը: Իշխանություններն իրենք իրենց ձեռքերով քանդում են իրենց իսկ կառուցած իշխանական բուրգը: Ժողովրդական ասացվածքը լոկ բառեր չեն՝ «Փոս փորողն ինքն է փոսն ընկնում»: Հիմա մարդիկ ավելի լավ են տիրապետում իրենց իրավունքներին, գիտեն օրենքի շրջանակներում իրենց պայքարի հնարավոր ճանապարհների մասին:
Ցանկացած իշխանության համար ժողովուրդը պետք է լինի գերագույն արժեք, իսկ երբ իշխանության համար արժեք է դառնում պետական բյուջեն, ժողովուրդը հիշեցնում է իր գերագույն արժեք լինելու հանգամանքը: Որևէ իշխանության զոռբայություն դեռ ի օգուտ իշխանության չի ավարտվել:

Արմեն Ասլյան

Այս խորագրի վերջին նյութերը