Լրահոս

24.01.2011 20:04


Ահաբեկչություն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում. կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ

Ահաբեկչություն Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում. կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ

Մոսկվայի ժամանակով 16:40-ին հզոր պայթյուն է որոտացել «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալում: Պայթյունի հետևանքով զոհվածների թվի մասին առայժմ ստույգ տեղեկություն չկա: Ըստ ռուսկան կայքերի' մահացել է առնվազն 70 մարդ,  ավելի քան 200-ը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մոսկվայի 7 հիվանդանոցներում արդեն սկսվել են առավել ծանր վիրավորների վիրահատությունները: Առայժմ ստույգ տեղեկություն չկա, թե «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ Հայաստանի քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Ռուսական աղբյուրները հաղորդում են, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած պայթյունը հնարավոր է միակը չլիներ: НТВ հեռուստաալիքը փոխանցում է, որ ահաբեկիչները ծրագրել էին իրականացնել առավեապես հզոր ուժգնության պայթյուն, ինչը շղթայական ռեակցիայով կարող էր հանգեցնել այլ պայթյունների:  

Այս խորագրի վերջին նյութերը