Կարծիք

24.03.2014 18:20


Ժիրայր Սեֆիլյանը «Շպիոն Օնիկի» դերում

Ժիրայր Սեֆիլյանը «Շպիոն Օնիկի» դերում

Մարտի 22-ի «Դեմ եմ» շարժման հանրահավաքին ելույթ ունեցան նաև, 4 ոչ իշխանական ուժերից բացի, Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը: Իսկ սա նշանակում է, որ ուշ թե շուտ «Դեմ եմ» շարժման ակտիվիստները պետք է կողմնորոշվեն՝ ում հետ են՝ «հրաշալի քառյակի՞», թե՞ Բաղրամյան 26-ի բացահայտված գործակալներ Նիկոլ Փաշինյանի ու Ժիրայր Սեֆիլյանի:

Ընդունում եմ, որ քաղաքացիական ակտիվիստները կարող է հիասթափված լինել քաղաքականությունից ու որոշել հասարակությանը համախմբել ոչ քաղաքական դրոշի ներքո: Բայց եթե ուզում են դրական լուծում ստանալ «կուտակայինի» հարցով, ապա պետք է քաղաքականացվեն, այսինքն՝ ուղղակի կամ միջնորդավորված ձևով քաղաքական պահանջներ առաջ քաշեն։

Մի՞թե մեր երիտասարդներին թվում է, թե իշխանություններն առանց քաղաքական ճնշման հետ կկանգնեն «կուտակային» ռեկետից։

Իսկ գուցե այդ հարցում իրենց կօգնի Նիկոլ Փաշինյա՞նը, որը հիմա ո՛չ կուսկացության ղեկավար է, ո՛չ էլ որևէ հզոր շարժման: Նա ընդամենը նպատակ ուներ իշխանությունների աջակցությամբ տեր կանգնել ՀԱԿ-ի ռեսուրսին՝ կառույցի ներսում հեղաշրջում իրականացնելու ճանապարհով, դա էլ այլևս բացառված է, քանի որ Բաղրամյան 26-ի ենթակայության տակ գործելու նրա ներկայիս կարգավիճակը վաղուց բացահայտված է, իսկ ՀԱԿ–ն էլ դարձել է կուսակցական կուռ կառույց Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ:

Գուցե մեր երիտասարդներին օգնելու է ժիրայր Սեֆիլյա՞նը, կամ «Նախախորհրդարանը»: Բայց այս կառուցը նույնպես քաղաքական չէ, և որևէ շանս չունի իշխանություններին տապալելու, եթե անգամ նման ցանկություն ունենա, թեպետ գիտենք, որ այդ ցանկությունն էլ չկա, այլ կա պայմանավորվածություն իշխանությունների հետ առ այն, որ «խախանդ» իրավիճակում գոռգոռան փակ շուկայի դիմաց, իսկ լարված իրավիճակում՝ Սերժ Սարգսյանի ընդդիմախոսների դեմ:

«Դեմ եմ»-ի երիտասարդներին գուցե դուր է եկել իրենց նկատմամբ բազմակողմանի ուշադրությունը, բայց դա երկար տևել չի կարող: Բացի այդ՝ այլ պատճառ կա։ Նրանց սիրաշահում են իշխանություններն ու «ընդդիմադիրները», քանզի տեսնում են, որ առանձին վերցրած «Դեմ եմ»–ից վտանգ չկա ու պետք է ընդամենը նրանց հեռու պահել ԱԺ ոչիշխանական չորս ուժերից։

Այնպես որ, ափսոս են այս երիտասարդները, որ դեռ պայքարի մարտիկի մկրտությունը չստացած, այսպես հեշտությամբ Նիկոլի ու Ժիրիկի միջոցով նախագահականի սարդոստայնում հայտնվեն:

Տեսեք, թե նախագահականի ռեսուրսներն ինչ ողբալի վիճակում են, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ հարցազրույց է վարում իշխանությունների գործուն աջակցությամբ «կոտրված» Արման Բաբաջանյանին պատկանող «1in.am» լրատվական կայքը, որում Ժիրիկն ասում է, թե 4 ոչ իշխանական կուսակցությունները Բաղրամյան 26-ի ենթակայության տակ են գործում, երբ ողջ աշխարհը գիտի, որ հենց այդ լրատվական կայքն է նախագահականի թիվ մեկ ծառան:

Դե ինչպես չհիշես «շպիոն Օնիկի» հայտնի պատմությունը՝ տվյալ դեպքում Ժիրայր Սեֆիլյանի կերպարանքով: Ախր շատ գաղտնապահ եք է, տղե՛րք:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը