Լրահոս

25.03.2014 18:20


ԲՀԿ–ական պատգամավորը կոչ է արել ոչիշխանական 4 ուժերի երիտասարդներին միավորվել (տեսանյութ)

ԲՀԿ–ական պատգամավորը կոչ է արել ոչիշխանական 4 ուժերի երիտասարդներին միավորվել (տեսանյութ)

ԲՀԿ խմբակցության պատգամավոր և ԲՀԿ երիտասարդների միության նախագահ Վահե Էնֆիաջյանն ԱԺ այսօրվա հայտարարությունների ժամին ասել է, որ տարիներ շարունակ կառավարության անարդյունավետ գործունեությանն ենք ակնատես լինում։

–Մասնավորապես, այս տարիների ընթացքում, կառավարության անարդյունավետ գործունեությունը, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության 40%–ի հասնող շեմը, և այն մեծ անվստահությունը, որ հասարակության առջև է ծառացած, այլևս քաղաքական ուժերին մտածելու և մտագոհվելու տեղիք են տալիս։ Տևական ժամանակ է, ինչ ԱԺ 4 ոչիշխանական ուժերն արդյունավետ համագործակցում են։ Շուտով, համագործակցության գործնական ծիլերին բոլորն ականտես կլինեն,–ասել է Վ. Էնֆիաջյանը։

Միաժամանակ, նա հիշեցրել է ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքերը, որ համագործակցությունը լինելու է տարբեր հարթություններում, որում ներգարվված կլինեն նաև երիտասրադները։

–Այս բարձր ամբիոնից ուզում եմ կոչ անել ոչիշխանական մնացած 3 քաղաքական ուժերի երիտասարդական միություններին՝ ՀԱԿ երիտասարդական միությանը, ՀՅԴ երիտասարդների միությանը, Նիկոլ Աղբալյան ուսանողական միությանը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական ուսանողական միավորմանը, համախմբվե՛լ, ձևավորել միասնական, գործնական օրակարգ, որտեղ ամփոփվելու են ներկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Մենք միասնական ենք, և հասարակությունը սպասում է մեր միասնական գործողություններին,–նշել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Վ. Էնֆիաջյանը միավորվելու կոչ է արել նաև բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նստած են իրենց բնակարաններում, հասարակական միավորումներին, մարդկանց, ովքեր մտահոգ են այսօրվա և վաղվա օրով։

–Համախմվե՛ք մեր միասնական գործին, որ կարողանանք միասնական գործունեություն ծավալել և փոփոխության հասնել։ Մենք կարող ենք դա անել միմիայն միասին, և ավելի քան համոզված եմ, որ հասարակությունը սպասում է մեր կտրուկ գործողություններին։ Մենք ունենք երազանք՝ տեսնել ՀՀ–ն բարգավաճող,–ընդգծել է Վ. Էնֆիաջյանը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը