Կարծիք

26.03.2014 21:13


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

«Հրետաձիգի գործում կարևորը ժամանակին ճողոպրելն է»

Այո, գրական հայերեն ասած. «Главное в профессии пулеметчика - вовремя смыться»:

Վերջերս վարչապետին գլխի են գցել, որ իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում ինքը գնալու տեղ չունի, իսկ եթե պայքարի՝ կարող է նաև հաջողության հասնել ու դառնալ Սերժ Սարգսյանի ժառանգորդը: Այդ է պատճառը, որ էս կրակվածը դառել է «հրետաձիգ» ու ինքնամոռաց կրակում է բոլոր ուղղություններով: Հույս ունենալով, որ կարող է իրեն համարձակ տղու տեղ դնեն ու շուրջը հավաքվեն՝ մոռանալով, որ իրա «խիզախության» մասին աշխարհը գիտի:

Նա ուղղակի կրակում է վախից՝ լավ գիտենալով, որ բոլոր կողմերից շրջափակման մեջ է հայտնվել։ Հաշտության տեղ էլ չի թողել, իրեն մնացել է միայն մի խառը պահի ծլկելը: Բայց որպեսզի խաղը կարողանա կյանքի կոչել, կողքին հավաքել է մահապարտ-մանկլավիկների գունդ, որոնց գործը ոչ այնքան «կրակելն» է, որքան «հրետաձիգին» փամփուշտ մատակարարելը:

Դե «հրետաձիգը» լավ գիտի, որ մի հարմար պահի ճողոպրելու է, բայց հո իր մանկլավիկներին վաղօրոք չի՞ ասելու այդ մասին: Եթե ասի, նրանք ավելի շուտ կդադարեցնեն իրենց գործն ու մի անգամ էլ կգնան փամփուշտի հետևից ու չեն վերադառնա՝ հո հարի՞ֆ չեն: Իսկ այս պարագայում դե պատկերացրեք, թե ի՞նչ վիճակում են հայտնվելու մեր փափուշտ բերողները, երբ գալու են «կրակակետ» ու տեսնեն, որ «հրետաձիգը» փախել է, իսկ իրենք «զինամթերքի» արկղը ձեռքներին հակառակորդի կրակահերթի տակ են ընկնել:

Սա ուղղակի առաջին հերթին կարեկցանքով նախազգուշացում է մասնագիտությամբ սանիկ՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին, որ այ տղա ջան բա կարելի՞ է Տիգրանի «պարանին լվածք փռել», որ էսպես դերի մեջ ես մտել:

Պետք է նկատի ունենալ, որ Տ.Սարգսյանը միշտ էլ վարել է մուզմուզ քաղաքականություն, և թեպետ նա շատ ավելի հարուստ է, քան մի շարք օլիգարխներ, բայց այնպես է իրեն «ազապ աղջկա տեղ դրել», քիչ է մնում կարծել, թե օրվա հացի կարոտ է:

Ու քանի որ լուրջ ու իրեն հարգող որևէ մեկը Տիգրանի թևի տակ մտնել չի կարող, վարչապետը փող է աշխատում ընտանեկան կապալի տարբերակով, որպեսզի նաև ինֆորմացիայի արտահոսք չլինի: Բայց դրա պատճառով էլ ցանկացած մախինացիայի տակ իր հարազատներին ու սանիկներին է մտցնում, փաստաթղթային հետքեր թողնում: Իսկ երբ գա պահը ու Տ.Սարգսյանը թռնի որևէ արտերկրի օֆշոր, այս «մահապարտների» գունդն ի՞նչ վիճակում է հայտնվելու: Եվ կարծել, թե Տիգրանն իր հարազատներին քավության նոխազ չի դարձնի, նախ միամտություն է, և երկրորդ՝ մի որոշ ժամանակ անց մեկը լինի Տ.Սարգսյանի թասիբը պահի, նա իսկի սեփական թիմում աջակցություն չի ունենա՝ հենց Ս.Սարգսյանը ոտքը քաշի:

Ուստի հիմա ժամանակն է, որպեսզի Տ.Սարգսյանի հարազատներն օր առաջ նրան խելքի բերեն, իջեցնեն երկնքից՝ դաժան իրականություն և հորդորեն սեփական գլխի ճարը տեսի ու հարազատներին էլ «թնդանոթի միս» չսարքի:

Դարդս նա է, որ միայն թե ուշ չլինի: Ախր մարդիկ պիտի քաղաքականությունից այդքան հեռու չլինեն էլի: Լսել են, որ աշխարհում գունավոր հեղափոխությունների միջոցով հաջողության են հասնում, առանց հասկանալու ինչն ինչոց է, գունավորվել են ու մտել Տ.Սարգսյանի թիմ: Խաղը որ չեք հաղթի՝ դա պարզ է, բայց այդ գունավոր լաքայից ախր չեք էլ մաքրվի է:

Դա ոչ թե քաղաքական հայացք է, կամ կաղմնորոշում, որ պետք եղած դեպքում փոխեք, դա արդեն ֆիզիոլոգիա է, սեռական կարգավիճակ, որից հրաժարվել այլևս չեք կարող:

Ուշքի եկեք, քանի դեռ շատ չեք խորացել, կամ՝ չեն խորացրել:

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը