Լրահոս

27.03.2014 11:03


«Արդեն բացահայտ կերպով նախագահականը պայթացնում է իր դհոլներին»

«Արդեն բացահայտ կերպով նախագահականը պայթացնում է իր դհոլներին»

Հետաքրքիր բաներ են տեղի ունենում մեր լրատվական դաշտում: Բաղրամյան 26-ի վիճակը էնքան վատ է, որ արդեն բացահայտ կերպով նախագահականը պայթացնում է իր դհոլներին: Երեկ 1-in.am-ը իր վերլուծականով նշեց, թե Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ հակաքարոզչություն է անում սեփական դիրքերի ամրապնդման համար (բայց չնշեց, որ հենց 1in.am-ն է այդ գործի ռահվիրան), այսօր էլ Սերժ Սարգսյանի մյուս դհոլ Նիկոլ Փաշինյանի թերթով այն ինֆորմացիան է տարածվում, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը որոշել է հավերժ վերընտրվել «ապահով Հայաստանի» ղեկավար, բայց արդեն որպես վարչապետ:

Այս երկրորդ ինֆորմացիոն սլիվը այն բանի համար էր կազմակերպված, որ ցույց տրվի պետական ապարատին , «что пациент скорее жив чем мёртв» , և չի պատրաստվում լքել երկրի ղեկավարի զավթած աթոռը: Այս ինֆորմացիոն արտահոսքը կազմակերպված էր նաև այն բանի համար, որ ամսի 28-ին նախատեսված Կառավարությանը անվստահություն հայտնելու քվեարկության ժամանակ կանխվի «առնետավազքը»:

Փաստորեն, Ազատիչի վիճակը իրոք ծանր ա, որ սենց բացահայտ կերպով իր դհոլներին ա խոսացնում ու «պալիտ» անում:

Արմեն Միքայելյան–ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը