Քաղաքական

31.03.2014 13:11


ՍԴ անդամը՝ նախարարին. «Դու ինձ ասում ես՝ ախպե՛ր, դու հլա քառսուն տարի մուծի՛»

ՍԴ անդամը՝ նախարարին. «Դու ինձ ասում ես՝ ախպե՛ր, դու հլա քառսուն տարի մուծի՛»

Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի որոշ դրույթների սահմանադրականության վերաբերյալ ՍԴ–ում այս պահին ընթացող նիստի ժամանակ բարձր դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվել է՝ կենսաթոշակը քաղաքացու իրավո՞ւնքն է։ Նախարարը պատասխանել է՝ այո։

–Կարո՞ղ եմ այդ իրավունքից հրաժարվել,–հարցրել է Թոխյանը։

–Եթե դիմում չգրեք կենսաթոշակ ստանալու համար, կարո՛ղ եք, այո՛,–պատասխանել է սոցապ նախարարը։

Այս պատասխանները հաշվի առնելով էլ՝ ՍԴ անդամն ընդգծել է.

–Ես իմ կենսաթոշակ ստանալու իրավունքը իրագործում եմ շատ ավելի շուտ, քան որոշել է պետությունը, իսկ դու ինձ ասում ես քառսուն տարի առաջ՝ չէ՛, դու պիտի ստանաս։ Եթե իրավունք է, ինչպես ասացիք, կարամ և չստանամ, բայց դու ինձ ասում ես՝ ախպե՛ր, դու հլա քառսուն տարի մուծի՛, նոր արի քառսուն տարուց հետո ասա՝ հրաժարվո՛ւմ եմ։ Ինչո՞ւ թույլ չեք տալիս քաղաքացուն իր իրավունքը իրագործել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը