Լրահոս

31.03.2014 16:05


Ժամը 15.45-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Ժամը 15.45-ի դրությամբ՝ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ի՝ ժամը 15.45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ են Սոտք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Սևան-Մարտունի ավտոճանապարհները:

Հանրապետության տարածքում տեղ-տեղ առկա է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն:

Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը