Կարծիք

01.04.2014 00:15


«Սա-շիկ, փայ մտի՛ր»

«Սա-շիկ, փայ մտի՛ր»

Ժողովուրդ ջան, հազիվ մի հաճելի լուր այսօր իմացանք: Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնեսում փայ չի: Դե դրա պարզելու համար երկուսուկես տարի պահանջվեց, բայց դե ոչինչ, կաևորը, որ իմացանք:

Համ էլ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ Սաշիկի անունն է դուրս եկել, բայց Սերժն ու երիտօլիգարխիան են ամեն ինչ իրենցով անում, ուղղակի համապատասխան տեխնոլոգիայի շրջանակներում ու որոշ տոկոս փայի դիմաց՝ Սաշիկին են քցել մեյդան, որ ժողովուրդը նրան «տոպկի» ու սիրտը հանգստանա, իսկ իրենք արանքից պետության եղած–չեղածը մկան նման կրեն։ Հա, մեկ էլ որպեսզի հայ ժողովրդին թողնեն ձյան դեմ մեն–մենակ։

Այս օրերին ձյան խայտառակ հետևանքները, որ տեսնում եմ Երևանի փողոցներում, հիշում եմ, որ քաղաքապետարանը պարտավորեցրել է տնտեսվարող սուբյեկտներին՝ մաքրել իրենց օբյեկտի դիմացի մայթը, այլապես կտուգանվեն: Ուրեմն, եթե տվյալ փողոցի վրա խանութ չկա, կամ իրարից հեռու են, հավանաբար հետիոտնը պետք է մաքրի իր ճանապարհը, կամ էլ քաղաքապետարանը պետք է դուրս գա փողոց ու մեկումեջ մաքրի մայթերը:

Մարդիկ արդարացի հարց են տալիս. ինչո՞ւ պետք է տնտեսվարող սուբյեկտը պարտավոր լինի մաքրել մայթը, երբ դա իր բիզնես տարածքը չէ, իսկ կարմիր գծերով ասֆալտն առանձնացրած տնտեսվարողը, որ գանձված գումարի 70 տոկոսը գրպանում է, պարտավոր չէ մաքրել անգամ իր բիզնես գործունեության տարածքը, այլ դա պետք է անի քաղաքապետարանը:

Հիմա է՞լ երկուսուկես տարի սպասենք, որպեսզի Սերժ Սարգսյանի մանկության ընկերը հայտարարի, որ այս կարմիր գծերի բիզնեսի հետ ինքը կապ չունի, ու մեզ թալանում են միանգամայն «անկա՞պ» մարդիկ:

Բայց հիմա մեկ այլ խնդրի առջև ենք կանգնել: Քանի որ խանութների սեփականատերերն իմացել են, որ Սաշիկն այլևս արագաչափերի բիզնեսում փայ չէ, հո նա այդպես «անփայ» ու պարապ չի՞ մնալու, ուստի առաջարկում են, որպեսզի գա իրենց խանութներում փայ մտնի, որպեսզի քաղաքապետարանը պարտավորված լինի մաքրել իրենց խանութների դիմացի մայթերը:

Արագացրեք, խաբար արեք Սաշիկին, որ շուտ գա, թե չէ հիմա էլ խանութների տերերն են դուրս գալու հանրահավաքի ու գոռան՝ «Պա-հան-ջո՛ւմ ենք», «Սա-շի՛կ, փայ մտի՛ր»:

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը