Լրահոս

02.04.2014 19:34


Պան Գի Մուն. «ՄԱԿ–ը սկսել է նախապատրաստվել «Ժնև-3»–ին»

Պան Գի Մուն. «ՄԱԿ–ը սկսել է նախապատրաստվել «Ժնև-3»–ին»

Միջազգային հանրությունը սկսել է նախապատրաստությունները Սիրիայի հարցով երրորդ կոնֆերանսի՝ «Ժնև-3»-ին։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Նրա խոսքերով՝ կոնֆերանսի հաջողության համար անհրաժեշտ կլինի ԱՄՆ–ի և Ռուսաստանի աջակցությունը։

«Մեզ անհրաժեշտ է մոբիլիզացնել միջազգային հանրության քաղաքական կամքը: «Ժնև-2»–ը հեռանկար չտվեց, և մենք ջանասիրաբար նախապատրաստվում ենք «Ժնև-3»–ի անցկացմանը»,–հայտարարել է գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Բրյուսելում մամուլի ասուլիսին։ Պան Գի Մունն առաջին անգամ օգտագործեց «Ժնև-3» եզրույթը՝ հասկացնելով, որ տապալված բանակցություններին վերջ է տրվել։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը