Լրահոս

02.04.2014 15:37


Տաթևիկ Պողպատյան. «Սերժ Սարգսյանն այլևս չի կարողանում պահպանել ռեժիմի ամբողջականությունը»

Տաթևիկ Պողպատյան. «Սերժ Սարգսյանն այլևս չի կարողանում պահպանել ռեժիմի ամբողջականությունը»

ՍԴ-ի այսօրվա վճիռը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը գնալով թուլանում է, և մոտ է այն ժամանակը, երբ կդառնա վերջնականապես անկարող: Այս պրոցեսը արագացնում են ոչ իշխանական քաղաքական ուժերի ու հասարակության լայն համախմբումը և համակարգված պայքարն՝ ընդդեմ իշխող ռեժիմի:
Այսպիսով, ռեժիմի համար ժամանակին հենասյուն եղած Սահմանադրական դատարանն իր վրայից գոնե ժամանակավոր գցեց հակաօրինականություն կատարելու պարտականությունը Սերժ Սարգսյանի հիմնական հենասյուն հանդիսացող ՀՀԿ-ի վրա:
Այսինքն, սա փաստում է, որ Սերժ Սարգսյանն այլևս չի կարողանում պահպանել ռեժիմի ամբողջականությունը և ստիպված է, ի տարբերություն նախորդ տարիների, սեփական շահը առաջ տանել` հենվելով միմիայն սեփական քաղաքական թիմի՝ Հանրապետական կուսակցության վրա, այլ ոչ թե պետական որևէ ինստիտուտի:
Ինչպես հիշում եք, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների վրա կատարած հարձակման մասնակիցները ևս Հանրապետական կուսակցության անդամներ էին, մինչդեռ վեց տարվա փորձը մեզ հուշում էր, որ, ըստ Բաղրամյան 26-ի գործողությունների տրամաբանության, այդ հանցագործությունը պետք է կատարեր հենց ոստիկանությունը, ինչը, սակայն, չեղավ:
Այս ամենից հետո հարց է առաջանում` հասարակությունը կսպասի, մինչև ԱԺ-ն խմբագրի Ազատիչի օրենքը, թե հանձն կառնի խորհրդարանի և այլ բարձր ատյանների՝ ընդհուպ մինչև Բաղրամյան 26-ի «խմբագրման» գործը:
Սրա պատասխանը կստանանք ապրիլի 28-ին Ազատության հրապարակում:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը