Լրահոս

02.04.2014 17:30


Սիրիացի գրոհայիններն ականակոծել են լիբանանյան Բեքաա հովիտը

Սիրիացի գրոհայիններն ականակոծել են լիբանանյան Բեքաա հովիտը

Չորս ական է պայթել լիբանանյան Բեքաա հովտի տարածքում։ Ինչպես հայտնում է «Ան–Նահար» թերթի էլեկտրոնային տարբերակը, պայթյունները լսվել են Նաբի–Օսման և Էլ–Լյաբվե քաղաքների շրջակայքում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ականները բաց են թողնվել Սիրիայի տարածքից՝ անհայտ զինյալների կողմից։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։

Նաբի–Օսմանի և Էլ–Լյաբվեի բնակիչները հիմնականում աջակցում են շիական «Հըզբոլլահ» խմբակցությանը, որի մարտիկները մասնակցում են Սիրիայի պատերազմին՝ իբրև Բաշար Ասադի կողմնակիցներ:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը