Լրահոս

03.04.2014 12:57


Կիևյան կամրջից ցած նայելով` հեռախոսով խոսել է, իմացել են՝ ինքնասպանության փորձ է կատարում

Կիևյան կամրջից ցած նայելով` հեռախոսով խոսել է, իմացել են՝ ինքնասպանության փորձ է կատարում

Ապրիլի 2-ին՝ ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1983 թ. ծնված Հ. Ս.-ն Կիևյան կամրջից ցած նայելով` մոտ կես ժամ հեռախոսով խոսել է, ինչն էլ անցորդների մոտ ինքնասպանության փորձի տպավորություն է թողել:
Ոստիկանության աշխատակիցները Հ. Ս.-ին ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին մանրամասները ճշտելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը