Լրահոս

03.04.2014 13:23


Թուրքագետ. «Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանություն է»

Թուրքագետ. «Ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ Քեսաբում տեղի ունեցածը ցեղասպանություն է»

«Քեսաբում տեղի ունեցածը տեղահանություն է, իսկ տեղահանությունն, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, ցեղասպանություն է»,–այսօրվա ասուլիսին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ Նա ընդգծել է, որ փաստացի Քեսաբում տեղի է ունենում հայ համայնքի տեղահանում, հայկական գույքի թալան, ինչը և տեղավորվում է «ցեղասպանություն» եզրույթի մեջ։ Ու պետք չէ համացանցում տարածված կադրերում փնտրել՝ սպանվածները հայեր են, թե ոչ, որպեսզի ասենք, որ սա ցեղասպանություն է։

Ըստ բանախոսի՝ փոխանակ ԶԼՄ–ն անդրադառնա նրան, որ մենք կորցնում ենք լուրջ համայնք, կենտրոնացել է նրա վրա, թե ինչու է Ռուսաստանը Քեսաբում տեղի ունեցողն օգտագործում իր նպատակներով։

«Բնական է, որ ՌԴ-ն ունի իր շահերը։ Բայց պետք է նաև հասկանանք, որ Ռուսաստանը հայության մի հսկա զանգվածի շահերը ներկայացնում է միջազգային հանրությունում»,-ասել է թուրքագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը