Լրահոս

05.04.2014 11:31


Համալիրի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձի հետքերով

Համալիրի սեփականատիրոջ նկատմամբ սպանության փորձի հետքերով

Ապրիլի 3-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 1-ին, ժամը 23.50-ի սահմաններում, 1971 թ. ծնված Աշոտ Ա.-ն Իջևան քաղաքի սկզբնամասում գտնվող հյուրանոցային համալիրի մուտքի մոտ, սպանելու դիտավորությամբ, ձեռքին եղած ատրճանակից 3-4 կրակոց է արձակել նույն համալիրի սեփականատեր, 1965 թ. ծնված Անդրանիկ Խ.-ի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ գնդակները նպատակին չեն ծառայել, ինչից հետո Անդրանիկ Խ.-ն իրեն օրինական պատկանող «Սայգա-ՄԿ» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից ինքնապաշտպանական կրակոցներ է արձակել օդ և մուտքի բետոնե հենասյանը: Աշոտ Ա.-ն, իր հետ եկած տարբեր մակնիշի 5 ավտոմեքենաների և դեռևս չպարզված ուղևորների հետ միասին, դիմել է փախուստի:
Դեպքի վայրի զննության ժամանակ Անդրանիկ Խ.-ն ներկայացրել է 7.62 մմ տրամաչափի 4 և «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճ` հայտարարելով, որ 7.62 մմ տրամաչափի 4 պարկուճներն իր կողմից են արձակվել, իսկ «ՏՏ» ատրճանակի 2 պարկուճները` Աշոտ Ա.-ի կողմից:
Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումները` ապրիլի 4-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Ավան Առինջի 2-րդ միկրոշրջանի մի բնակարանից, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Աշոտ Ա.-ին բերման են ենթարկվել քրեական հետախուզության գլխավոր վարչության:
Նույն օրը ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողները նույն գործի շրջանակներում` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, խուզարկություն են կատարել Գետահովիտ գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Յուրիկ Մ.-ի տանը, որի տանիքի մուտքից, ստվարաթղթե արկղի միջից, հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ» տիպի 1 նռնակ` պայթուցիչով:
Նույն օրը, նույն միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները խուզարկություններ են կատարել նաև նույն գյուղի բնակիչներ, 1972 թ. ծված Արտակ Ղ.-ի, 1964 թ. ծնված Մասիս Ա.-ի և 1979 թ. ծնված Վահագն Ա.-ի տներում:
Արտակ Ղ.-ի տնից հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան, «Բայկալ» տիպի հրացան և 16 մմ տրամաչափի 8 փամփուշտ, Մասիս Ա.-ի տնից` «ՏՕԶ» տիպի 5,6 մմ տրամաչափի մեկփողանի ակոսավոր հրազեն, լուսացրող հրթիռանետ ատրճանակ և փաթաթված վիճակում կրակատար քուղ, իսկ Վահագն Ա.-ի տան մոտ կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է էլեկտրապարպիչ /էլեկտրաշոկ/ և ռետինե մահակ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են:

Այս խորագրի վերջին նյութերը