Լրահոս

05.04.2014 12:39


Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց

Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվեց

Մարտի 30-ին, ժամը 22.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 35 շենքի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` ապրիլի 2-ին, ժամը 11.00-ին, Աճառյան փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1958 թ. ծնված Վանիկ Ա.-ն:
Նա խոստովանել է, որ «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթը կատարել է ինքը, որից հետո բախվել նույն վայրում գտնվող կանգառին:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը