Լրահոս

05.04.2014 13:23


Զորավարժություն Արցախում

Զորավարժություն Արցախում

Ապրիլի 4-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի հետ անց է կացվել մարտականհրաձգությամբ ուղեկցվող գնդային մարտավարական զորավարժություն: Պայմանական մարտադաշտումտեղի ունեցող գործողություններին հետևում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, հանրապետության ուժային կառույցների ղեկավարները, պաշտպանության բանակի և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները:

Չորս փուլովանցկացված գնդային մարտավարական զորավարժության ողջ ընթացքում, սկսած ռազմերթից, մինչև կենտրոնացումը հավաքման շրջանում, անցումը պետական սահմանի պահպանության, պաշտպանական մարտի նախապատրաստումը, իսկ վերջում արդեն հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում պաշտպանական մարտի վարումն ու անցումը հակագրոհի, անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստականություն՝ հաջողությամբ կատարելով իր առջև դրված բոլոր մարտական խնդիրները:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը