Լրահոս

19.08.2009 10:23


Պակիստանում ձերբակալվել է թալիբների առաջնորդներից մեկը՝ մոլլա Օմարը

Պակիստանյան իշխանություններին հաջողվել է հայտնաբերել և ձերբակալել «Թալիբան» շարժման բարձրագույն ղեկավարներից մեկին՝ մոլլա Օմարին։ Նրան ձերբակալել են Աֆղանստանին սահմանակից Հարավային Վազիրստան շրջանում։

Ինչպես հաղորդել են Պակիստանի իշխանությունները, մոլլա Օմարը հաստատել է պակիստանցի թալիբների առաջնորդ Բեյթուլլի Մեհսուդի մահը։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա սպանվել է այս ամսվա սկզբին Պակիստանի արևմուտքում ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից արձակված բալիստիկ հրթիռի հարվածից։

Վերջին 24 ժամվա ընթացքում Օմարը դարձել է պակիստանցի թալիբների բարձրագույն ղեկավարներից երկրորդ ձերբակալված անձը։ Թալիբների խոշորագույն ջոկատներից մեկի հրամանատարը՝ Քարի Սայֆուլլին, ձերբակալվել է այն ժամանակ, երբ, լինելով վիրավոր, գաղտնի հիվանդանոցներից մեկում օգնություն էր ստանում։ Երկու թալիբներն էլ հարցաքննվում են և ցուցմունք տալիս։

Ըստ «ИТАР-ТАСС»-ի

 

Այս խորագրի վերջին նյութերը