Լրահոս

07.04.2014 10:27


Երկու տարեկան տղան գնդակահարել է 11-ամյա քրոջը

Երկու տարեկան տղան գնդակահարել է 11-ամյա քրոջը

Ամերիկյան Ֆիլադելֆիա քաղաքում երկու տարեկան տղան գնդակահարել է 11-ամյա քրոջը: Հայտնում է Fox News-ը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ երեխան ծնողների ննջասենյակում գտել է լիցքավորված ատրճանակն ու կրակել քրոջ ուղղությամբ։ Աղջկան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներն անզոր են եղել՝ երեխան մահացել է։ Ոստիկանությունից նաև տեղեկացնում են, որ միջադեպի ժամանակ երեխաների մայրը եղել է տանը։

Այս խորագրի վերջին նյութերը