Լրահոս

19.08.2009 13:32


Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ՀՅԴ օրակարգում

Է. Նալբանդյանի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ՀՅԴ օրակարգում

ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փաստարկ» ակումբում ասել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը Հայ հեղափոխական դաշնակցության օրակարգից դուրս չի եկել և շարունակում է նույնքան հրատապ մնալ, որքան նախկինում էր։

-Մեր կողմից հրաժարականի պահանջը նախագահին հնարավորություն տալն է քաղաքականությունը փոխելու և ազդարարելու բոլորին, որ այդ քաղաքականությունը փոխված է,- ասել է Կ. Մանոյանը։

Իսկ այն, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը փոխելու անհրաժեշտությունն այսօր էլ կա, Կ. Մանոյանը պնդում է՝ հավելելով, որ ոչինչ չի փոխվել, և ՀՅԴ-ին մտահոգող զարգացումները շարունակվում են։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը