Լրահոս

07.04.2014 10:56


Բուշ Կրտսերի եղբայրը չի բացառել, որ կմասնակցի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին

Բուշ Կրտսերի եղբայրը  չի բացառել, որ կմասնակցի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին

«Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին ղեկավար Ջեբ Բուշը` ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի եղբայրը, չի բացառել, որ կմասնակցի 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին:

Հանրապետական կուսակցությունում մեծ հեղինակություն ունեցող 61-ամյա Ջեբ Բուշը հայտնի է երկրի միգրացիոն քաղաքականությունը մեղմելու տեսակետներով. ըստ նրա` ապօրինի ներգաղթյալներն ԱՄՆ են ժամանում անելանելի վիճակից ելնելով: Ընտրվելով՝ Ջեբը կշարունակի ընտանեկան ավանդույթը. նրա ավագ եղբայր Ջորջ Բուշ Կրտսերը ԱՄՆ-ի 43-րդ նախագահն էր, իսկ հայրը` Ջորջ Բուշ Ավագը, 41-րդը:

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը