Լրահոս

07.04.2014 12:37


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Ապրիլի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 75/1 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 55-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 00.50-ի սահմաններում, Երևանի Թումանյան փողոցի թիվ 31 հասցեի մոտ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել օտարերկրյա 3 քաղաքացու. նրանք և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 66-ամյա մի կին:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է անհայտ մակնիշի երթուղային միկրոավտոբուսի սրահում` վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Ռովեր 416» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Իսակովի փողոցների խաչմերուկում բախվել է «ԲՄՎ 316 i» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո` ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի, ապա վրաերթի ենթարկել մայթեզրի մոտ կանգնած 34-ամյա տղամարդու, այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին` Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում, իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E-240» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջկա և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1994 թ. ծնված Ռուբեն Ս.-ն: Վերջինս հայտնել է, որ վնասվածքն ստացել է Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտ շրջադարձ կատարելիս, իր վարած «BRP» մակնիշի մոտոցիկլետից վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 6-ին, ժամը 02.25-ի սահմաններում, Գյումրիի Ալեք Մանուկյան և Շիրակացի փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումի պատին է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը