Լրահոս

07.04.2014 16:45


Ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 13:50-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Դարբաս-Սիսիան ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ձորը ավտոմեքենա է գլորվել, կա մեկ զոհ. դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ պարզվել է, որ նախնական տվյալներով՝ ապրիլի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի 75PO777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչից վարորդ՝ 1979թ. ծնված Կ. Ս.-ն, տեղում զոհվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Կ.Ս.-ի դին:

Այս խորագրի վերջին նյութերը