Լրահոս

07.04.2014 16:48


Օպերայի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը

Օպերայի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Արզումանյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին կայացել էր «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթ, մասնակցել էին 7 թեկնածու: Մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել Անդրանիկ Արզումանյանը և Գագիկ Մանասյանը: Եռօրյա ժամկետում մշակույթի նախարարը հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ սահմանված կարգով կնքում է աշխատանքային պայմանագիր:

ՀՀ մշակույթի նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը