Լրահոս

09.04.2014 16:00


Ստեփան Մարգարյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը

Ստեփան Մարգարյանը մեկնաբանել է Լևոն Տեր–Պետրոսյանի հարցազրույցը

Շուրջ երկու ժամ ընթացող դռնփակ հանդիպումից հետո ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչները 5 րոպե ընդմիջում են հայտարարել։ Այդ ընթացքում լրագրողները ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվել են, թե ի՞նչ կարծիք ունի ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի այսօրվա հարցազրույցում հնչեցրած դիտարկումների վերաբերյալ։

–Լևոն Տեր–Պետրոսյանն ասել է, որ դա իր կարծիքն է, և քառյակն է որոշում իր անելիքները։ Մենք քառյակում կորոշենք մեր անելիքները ստեղծված այս վիճակում։ Այժմ մենք քննարկում ենք այդ հարցը։

Ինչ վերաբերում է Տեր–Պետրոսյանի զգուշացմանը, որ Սերժ Սարգսյանի հետ խաղերի մեջ որևէ մեկը չմտնի, Ս. Մարգարյանն արձագանքել է.

–Մենք որևէ մեկի հետ խաղերի մեջ չենք մտել, երբե՛ք։ Եվ չենք մտնի խաղերի մեջ որևէ մեկի հետ։ Ընդհանրապես, քաղաքականության մեջ խաղը վատ բան է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը