Լրահոս

10.04.2014 21:24


Իսրայելը տիեզերք է ուղարկել հերթական լրտես-արբանյակը

Իսրայելը տիեզերք է ուղարկել հերթական լրտես-արբանյակը

Իսրայելի զինված ուժերը նախօրեին տիեզերք են ուղարկել հերթական «Օֆեկ-10» լրտես արբանյակը։ «Jerusalem Post»-ի փոխանցմամբ՝ արբանյակի հիմնական գործառույթն է լինելու Իրանին հետևելը։ Իսրայելը Իրանի միջուկային ծրագիրը շարունակում է համարել իր անվտանգությանը սպառնացող հիմնական վտանգ։ Տիեզերք ուղարկված արբանյակը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս եղանակային ցանկացած պայմաններում նկարահանումներ իրականացնել օրվա ցանկացած ժամին։

Այս խորագրի վերջին նյութերը