Լրահոս

10.04.2014 15:31


«Գագիկ Հարությունյանը շարունակում է ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին»

«Գագիկ Հարությունյանը շարունակում է ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին»

Ընդամենը մի քանի օր առաջ ՍԴ-ն կուտակայինի վերաբերյալ մի այնպիսի որոշում կայացրեց, որից ոչ ոք ոչինչ չհասկացավ, և դա փաստացի պարարտ հող ստեղծեց իշխանությունների համար մարդկանցից փող պոկելու համար: Այսօր էլ Հարությունյանը ներկայացրել է Սահմանադրական փոփոխությունների մի այնպիսի փաթեթ, որը փաստացի Հայաստանը կտանի դեպի խորհրդային կառավարման մոդել, որտեղ ամեն ինչ կվորոշի ԱԺ նախագահը, սովետական լեզվով ասած` генеральный секретарь:

Բոլոր սթափ մտածող մարդկանց համար ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի կառավարումն ուղղակի սպանում է մեր երկիրը: Բայց նույնիսկ այդ պարագայում Գագիկ Հարությունյանը շարունակում է ծառայություններ մատուցել Սերժ Սարգսյանին, ով փորձում է իր հավերժ վերարտադրությունը ապահովել իբրև ԱԺ նախագահ: Գագիկ Հարությունյանը երևի լավ չի հասկանում, որ շուտով իշխանություն է փոխվելու երկրում, և նրա համար դժվար կլինի հետագայում բացատրել իր այսօրվա որոշումները:
Արմինե Ամիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը