Լրահոս

10.04.2014 16:02


««Ամենակարող», «ամենահզոր» «նախագահը» դարձել է խոհեմ հարս»

««Ամենակարող», «ամենահզոր» «նախագահը» դարձել է խոհեմ հարս»

Փաստորեն, հիմնադիր նախագահի հարցազրույցը և «հրաշալի քառյակի»՝ հաջողությամբ ընթացող միասնական գործողությունները մեծ ազդեցություն և ճաք են թողել Սերժ Սարգսյանի վրա: Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանքի մեջ, «ամենակարող», «ամենահզոր» և «ամենախելացի» «նախագահը» դարձել է խոհեմ հարս: Նա դեռ հույսեր է փայփայում, որ իր նախագահության վերջին ժամկետը մնալու է Բաղրամյան 26-ում՝ անելով հետևյալ արտահայտությունը. «Այլևս չեմ առաջադրվի նախագահի պաշտոնի համար ու չեմ հավակնի վարչապետի պաշտոնին»:

Նա այս ամենը պետք է հաշվի առներ դեռ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ընտրությունների մասսայաբար կեղծման արդյունքում սկսվեցին փետրվարյան շուրջօրյա հանրահավաքները, և, այնուհետև, մարտի 1-ին խաղաղ ցուցարարներից արդեն կային 10 անմեղ զոհ և հարյուրավոր քաղբանտարկյալներ: Ի՞նչ եմ ուզում ասել այս ամենով: 10 անմեղ զոհերի արյան գնով Սերժ Սարգսյանը զավթեց ոչ լեգիտիմ նախագահի պաշտոնը: Չեմ ցանկանում այս ողբերգությանն այլևս անդրադառնալ, բայց եթե մինչև օրս չեն պարզվել 10 անմեղ զոհերի սպանությունները, ապա ի՞նչ 2018 թվականի մասին կարող է խոսք լինել, էլ չեմ ասում մյուս բոլոր խնդիրների մասին: Սերժ Սարգսյանը հենց 2008 թվականի մարտիմեկյան սպանդի օրվանից կորցրեց իրական նախագահի լեգիտիմությունը, նա թե՛ իր և թե՛ իր ձևավորած իշխանությունների մեջ սերմանեց ժողովրդի մեծ ատելությունը, նա ժողովրդին հասցրել է ծայրահեղ աղքատության, Հայաստանը ամբողջությամբ մոնոպոլացրեց, առանց խղճի խայթ զգալու՝ Հայաստանը լիովին վաճառեց, նա այլևս չունի թե՛ ներսի և թե՛ դրսի աջակցությունը, նրա բոլոր տեսակի պլանները հօդս են ցնդել: Եվ, վերջապես, նա ցանկանում է ժողովրդի մեջ առաջացնել խիղճ, թե՝ մինչև 2018 թվականը թույլ տվեք վայելեմ իմ ոչ լեգիտիմ նախագահի զավթած պաշտոնը: Նման արտահայտություն անող մարդը ամբողջությամբ պարտված է: Պետք է մի քանի անգամ է՛լ ավելի ուժեղացնել պայքարը: Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վե՛րջ:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը