Լրահոս

10.04.2014 19:07


Կկայանա ԻՏՁՄ 14-րդ համագումարը

Կկայանա ԻՏՁՄ 14-րդ համագումարը

Ապրիլի 11-ին, ժամը 12:00-ին, «Էրեբունի-Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում կկայանա Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) 14-րդ տարեկան համագումարը:

Համագումարին կներկայացվի միության 2014-2018թթ. ռազմավարությունը, կկայանան ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրությունները։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև ԻՏՁՄ 2013 թվականի հաշվետու զեկույցը և 2014թ. իրականացվելիք հիմնական ծրագրերը և նախագծերը:

Համագումարին ակնկալվում է ինչպես Տեղեկատվական և hեռահաղորդակցման (ՏՀՏ) ոլորտի ընկերությունների, այնպես էլ հանրապետության նախարարությունների և պետական այլ գերատեսչությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մասնակցություն:

Այս խորագրի վերջին նյութերը