Լրահոս

10.04.2014 16:08


Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործընթացում

Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործընթացում

2014թ. ապրիլի 10-ին, Ազգային ժողովում ԵՄ խորհրդատվական խումբը կազմակերպել է միջազգային սեմինար «Ազգային խորհրդարանների դերը մարդու իրավունքների պաշտպանության և խթանման գործընթացում» թեմայով: Սեմինարի հիմնական նպատակն էր հստակ ուղղերձ հղել Ազգային ժողովի անդամներին այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանությունը բացառապես գործադիր և դատական իշխանության պատասխանատվության շրջանակում չէ: Միջոցառումը բացել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ԱԺ-ի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Իշխանության բոլոր ճյուղերը պետք է մասնակից լինեն մարդու իրավունքների ապահովման գործընթացին: Սակայն հաճախ թերագնահատվում է ազգային խորհրդարանների դերն այս համատեքստում: Դեսպան Տրայան Հրիստեան ասել է. «Շատ կարևոր է, որ մարդու իրավունքների մասին հիմնական միջազգային պայմանագրերով երաշխավորվող մարդու իրավունքները արդյունավետորեն պաշտպանվեն և ապահովվեն նաև երկրի ներսում: Այս նպատակով ազգային խորհրդարանները տիրապետում են մի շարք գործիքների: Դրանք են` իրավական ակտերի նախագծերի և գոյություն ունեցող օրենսդրության կանոնավոր վերահսկողության և մարդու իրավունքների միջազգային ստանդարտներին համապատասխանության գնահատումը, կառավարության գործունեության վերահսկողությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և մարդու իրավունքների պայմանագրային մարմինների հանձնարարականների կենսագործման մոնիտորինգը:»

ԵՄ խորհրդատվական խմբի մարդու իրավունքների հարցերի խորհրդատու Դալիա Ժուկաուսկիենեն, Հարավային կովկասի ՄԻԳՀԳ-ի մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը, Լեհաստանի Սեյմի արդարադատության և մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրձադկան, Լատվիայի Սեյմայի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Օսկարս Կաստենսը ներկայացրել են մարդու իրավունքների միջազգային շրջանակը և մարդու իրավունքների պաշտպանության խորհրդարանական գործիքները, որոնք կիրառվում են Լատվիայում և Լեհաստանում: Միջոցառմանը մասնակցել էն Ազգային ժողովի աշխատակազմը, ներկայացուցիչներ պետական մարմիններից և ՀԿ-ներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից:

Այս խորագրի վերջին նյութերը