Լրահոս

11.04.2014 13:38


Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին

Ապրիլի 10-ին՝ ժամը 21.30-ին, Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցից Գործարանային թաղամաս տանող ճանապարահին «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել. տուժած ուղևորը բուժօգնություն է ստացել շտապօգնության խմբի կողմից:

Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 01.40-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 10-ին՝ ժամը 23.50-ին, Երևանի Թևոսյան փողոցի թիվ 97/2 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմաց էլեկտրասյանն է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 10-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում գտնվող կամրջից «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է ընկել Մարմարիկ գետը, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 11-ին՝ ժամը 00.25-ի սահմաններում, Գյումրիի Գարեգին Նժդեհ և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ` «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլքսվագեն»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը