Լրահոս

12.04.2014 10:17


Այսօր Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է

Այսօր Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ ապրիլի 12-ը հռչակվել է տիեզերք մարդու թռիչքի միջազգային օր: Վեհաժողովը ճանաչել Է, որ «այդ պատմական իրադարձությունը ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզերական տարածությունը հետազոտելու համար»:
Փաստաթղթում նշվում Է, որ «1961 թվականի ապրիլի 12-ին տեղի ունեցավ մարդու առաջին թռիչքը տիեզերք, որն իրականացրեց Ռուսաստանում ծնված խորհրդային քաղաքացի Յուրի Գագարինը»:

Այդ բանաձեւում ՄԱԿ-ի անդամ պետությունները «հավաստել են տիեզերական գիտության եւ տեխնիկայի կարեւոր ներդրումը կայուն զարգացման եւ պետությունների ու ժողովուրդների բարեկեցության բարձրացման նպատակներին հասնելու, ինչպես նաեւ խաղաղ նպատակների համար տիեզերական տարածությունը պահպանելու նրանց ձգտման իրականացումը ապահովելու գործում»:

Այս խորագրի վերջին նյութերը