Լրահոս

12.04.2014 10:21


Մահվան ելքով վթար Եղվարդի կամրջի մոտակայքում

Մահվան ելքով վթար Եղվարդի կամրջի մոտակայքում

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին՝ Եղվարդ քաղաքի կամրջի մոտակայքում, նախօրեին՝ ժամը 21.06-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է եղել է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ԱԻՆ մամուլի բաժնից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Հ-6» միջհամայնքային ավտոճանապարհի Եղվարդ-Աշտարակ հատվածի 7 կմ-ում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ Ա. Ս. ծնվ. 1961 թ.) և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասելը՝ տեղի ուժերով «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել ուղևոր` 1990 թ. ծնված Ֆ. Գ.-ն, վարորդ` 1987 թ. ծնված Ա.Մ.-ն, ովքեր տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինս մահացել է:

Բժիշկները Ֆ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Արմենիա» ՀԲԿ են տեղափոխվել նաև «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Ս. Ս.-ն և 1990 թ. ծնված Լ. Ս.-ն, որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել գազի արտահոսքը և տեղափոխել ավտոքարշակի վրա:

Այս խորագրի վերջին նյութերը