Լրահոս

12.04.2014 11:24


Բեռնար Շալանդը Ռուսաստանում հետևում է հայ ֆուտբոլիստների խաղին

Բեռնար Շալանդը Ռուսաստանում հետևում է  հայ ֆուտբոլիստների խաղին
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքի հետ հարցազրույցում նշել էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը, նա պետք է մեկներ Ռուսաստան՝ տեղում հետևելու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների թեկնածուների խաղին: Շվեյցարացի մասնագետը երեկ ներկա է գտնվել «ԲԿՄԱ»-«Ուրալ» երիտասարդական թիմերի հանդիպմանը, իսկ երեկոյան դիտել է «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» հանդիպումը: Այսօր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կդիտի «Լոկոմոտիվ»-«Անժի» երիտասարդական թիմերի և «ԲԿՄԱ»-«Ուրալ» հանդիպումները: Կիրակի՝ ապրիլի 13-ին, Շալանդը կդիտի «Լոկոմոտիվ»-«Անժի», իսկ երկուշաբթի՝ «Վոլգա»-«Դինամո» հանդիպումները:

Այս խորագրի վերջին նյութերը