Կարծիք

13.04.2014 19:10


Սերժ Ազատիչը հո ախմա՞խ չի, որ դիմադրի (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Սերժ Ազատիչը հո ախմա՞խ չի, որ դիմադրի (ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԴԱՏՎԻ)

Եթե միայն վերջերս մի հրապարակային ելույթից հանրությանը պարզ դարձավ «ինտելեկտուալ» Սերժ Սարգսյանի մտքի թռիչքը. «Մենք հո ախմա՞խ չենք…», ապա իշխանություններին մոտ կանգնած նեղ շրջանակի գործիչները լավ գիտեն, որ նրա մտածելակերպն ավելի քան պրիմիտիվ է:

Նա կամակատար Տիգրան Սարգսյանին էր վարչապետ նշանակել, որպեսզի բյուջետային միջոցների մսխումը և վարկային միջոցների փոշիացումը փակ ցիկլով իրականացնի։ Նա չէր ուզում ինքնուրույն վարչապետ ունենալ։

Հիմա արդեն Ս.Սարգսյանն այլևս ի վիճակի չէ նշանակել տիգրանատիպ վարչապետ, եթե ունենար այդպիսի ռեսուրս՝ Տիգրանին կպահեր: Եվ քանի որ հայտնվել է լիակատար մեկուսացման մեջ, փորձում էր ամեն գնով Հովիկ Աբրահամյանի նշանակումը հարմար գնով «ծախել» Ծառուկյանի վրա ու նրան պարտավորությունների տակ գցեր: Բայց քանի որ դա չստացվեց, ուրիշ որևէ տարբերակն էլ ավելի լավը չէր կարող լինել, քան Աբրահամյանի նշանակելը՝ չկարողացավ նաև Հովիկ Արգամիչին պարտավորությունների տակ մտցնել:
Ավելին՝ նախապես խոստացավ, որ տալու է լայն լիազորություններ ու նա ունենալու է գործելու ինքնուրունություն:

Բայց Ազատիչի այս ճարահատյալ քայլն անգամ նրա «սազանդարները» ցանկանում են ներկայացնել որպես փայլուն շախմատային կոմբինացիա՝ լիակատար հաղթանակ: Իսկ մեզ մնում է բացատրել, որ Սերժ Սարգսյանի այս կապիտուլյացիայի ակտն ինչ այլ «խորիմաստ» ձևակերպումով ուզում եք փոխարինեք, միայն թե հաջող քայլ մի կոչեք, էլի՛: Այս հարցում միայն դուք եք խաբված, երբ կարծում եք, որ կարողացել եք թեկուզ մեկին խաբել:

Սերժ Սարգսյանը ճարահատյալ է Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակել։ Այլ «վերլուծություններ» ներկայացնելն առնվազն ախմախություն է։

Արմեն Հարությունյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/profile.php?id=100007853887323&fref=ts

Այս խորագրի վերջին նյութերը