Լրահոս

14.04.2014 17:43


Տուրչինովը խնդրել է ՄԱԿ–ին համատեղ գործողություն սկսել Ուկրաինայի արևելքում

Տուրչինովը խնդրել է ՄԱԿ–ին համատեղ գործողություն սկսել Ուկրաինայի արևելքում

Ուկրաինայի նախագահի լիազորությունները կատարող, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցում առաջարկել է Ուկրաինայի արևելքում ՄԱԿ–ի խաղաղապահների հետ համատեղ գործողություն իրականացնել։

«Մենք չենք բացառում և ողջունում ենք ձեր օգնությամբ համատեղ հակաահաբեկչական գործողությունն արևելքում։ Այն ժամանակ մասնագետները և դիտորդներն ինքնուրույն կարող են վկայել մեր գործողությունների լեգիտիմությունն ու օրինականությունը»,–ասել է Տուրչինովը, որի խոսքերը մեջբերում է Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը