Լրահոս

15.04.2014 15:28


Մեծ Բրիտանիայի դեսպանները եղել են Ախալքալաքում

Մեծ Բրիտանիայի դեսպանները եղել են Ախալքալաքում

Ապրիլի 12-ին Վրաստանում եւ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպաններ Մերի Քոլը և Քեթրին Լիչը աշխատանաքային այցով եղան Ախալքալաքում և հանդիպումներ ունեցան տեղի հասարակական և քաղաքական գործիչների, ոչ կառավարական կազմակերպությունների, պետական պաշտոնյանների, լրագրողների և այլոց հետ:

Անգլիայի դեսպաններն Ախալքալաքում էին, որպեսզի տեղում ծանոթանան Ջավախքի իրավիճակին, մարդկանց հուզող հարցերին և շրջանի հիմնախնդիրներին: Հանդիպումն անցկացվեց GFSIS-ի Ախալքալաքի գրասենյակում: Հանդիպմանը քննարկվեցին Ջավախքում առկա բազում խնդիրներ: Ներկաները իրենց մտահոգությունը հայտնեցին կրթական, տնտեսական, քաղաքական, գյուղատնտեսական, առողջապահական և այլ ոլորտներում ստեղծված իրավիճակի շուրջ:
Հանդիպմանը ներկա էր նաև Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հասարակական քաղաքական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը: Վերջինսը դասակարգված ձևով հանգամանալից ներկայացրեց ջավախքցուն ամենաշատ անհանգստացնող խնդիրները, եւ դեսպաններին հանձնեց դեռեւս 2012թ.-ին Բրյուսելում իր կողմից Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին ներկայացրած հուշագիրը: Միաժամանակ հավաստիացնելով որ այստեղ սեպարատիստներ չկան, պարզապես Թբիլիսում նստած որոշ պաշտոնյաներ, ովքեր ինչ որ կազմակերպությունների ազդեցության տակ են ձեռնտու է հանդես գալ նման ծիծաղելի և անհեթեթ հայտարարություններով, միաժամանակ քաղաքական պրոցեսների մեջ ապահովելով իրենց PR-ը:

Վրաստանում Անգլիայի դեսպանը խոստացավ ներկաների մտահոգությունները հայտնել Վրաստանի համապատասխան հարցերով նախարարներին, առանձնապես ԿԳ նախարարին: Դեսպանները իրենց խոսքում նշեցին, որ ջավախքցիները իրապես ունեն բազում խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը