Տնտեսական

15.04.2014 16:27


2014 թվականի առաջին եռամսյակում նվազել են գազի սպառման ծավալները

2014 թվականի առաջին եռամսյակում նվազել են գազի սպառման ծավալները

ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել են 7,7%-ով՝ կազմելով 719.1 մլն խ.մ: Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»–ից։
Նշված ժամանակահատվածում իրացվել է 674 մլն խ.մ, ինչը 5%-ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ՝ 30,5%-ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 212.7 մլն խ.մ: 8%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների եւ 2,7%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 105 մլն խ.մ եւ 85.3 մլն խ.մ:
2014 թվականի առաջին եռամսյակում 29,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 3,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 48.9 մլն խ.մ եւ 222 մլն խ.մ:

Այս խորագրի վերջին նյութերը