Կարծիք

16.04.2014 13:18


«Այ՝ որտեղ է պետք «կամ… կամ»–ը»

«Այ՝ որտեղ է պետք «կամ… կամ»–ը»

Այ՝ որտեղ է պետք «կամ… կամ»–ը։ Ոնց էլ չլինի, մեր նորանշանակ վարչապետը կյանքում երազած կլինի այդ պաշտոնի մասին։ Դե ինչ, երազանքն իրականություն է, ԲԱՅՑ այն նաև վայելել է պետք։ Էլ ի՞նչ երազանք, եթե ազատ ու ինքնուրույն չես այն վայելելու գործում։

Իրականում Աբրահամյանը հեչ երանելի վիճակում չի հայտնվել։ Սարգսյանի առաջ քաշած պայմաններում նրան մնում է կամ խելքը գլուխը հավաքել, քանզի քաղաքականությունը, իրոք, գոնե մի քիչ խելք է պահանջում, կամ էլ աչքի տակ ունենալ, որ երազանքը դեռ չվայելած՝ կհայտնվի այս անգամ դժվար թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։

Աբրահամյանը պետք է շատ ուշադիր հետևի մամուլի քաղվածքին, որպեսզի առավել հստակ պատկերացում ունենա, թե որոնք պետք է լինեն նրա հետագա քայլերը։

Ճիշտ է, դեռ տաք է, չի հասկանում իրավիճակի ողջ լրջությունը, բայց Տիկո-2 դառնալով՝ նա առաջին հերթին վտանգի տակ է դնում սեփական անձը։

Տիգրան Սարգսյանը «հրաժարական» տվեց ձախողված կառավարման պատճառով, ու ՏԻԿՈՆ ՊԵՏՔ Է ԴԱՏՎՒ։

Եթե Հովիկ Աբրահամյանը շարունակելու է Սարգսյանի «բարեփոխումները», ապա նրանից ոչնչով չի տարբերվի, ու, հավանաբար, որպես մեղսակից՝ նույնպես պետք է արժանին ստանա։

Այս պարագայում Աբրահամյանին մնում է շատ կարճ ժամկետներում հակազդելու միջոցներ ձեռնարկել՝ սկսած լրատվական դաշտից, վերջացրած վարչապետի պաշտոնից բխող լիազորությունների հստակեցմամբ։ Հակառակ դեպքում լավ ավարտի երաշխիք Հովիկին ո՛չ Սերժը կտա, ո՛չ էլ, մեծ հաշվով,մեկ այլ ուժ, առավել ևս՝ ժողովուրդը։

Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը