Լրահոս

26.11.2010 10:19


Ա.Գյուլն ակնկալում է, որ Ս.Սարգսյանը կշարունակի պահպանել առաջնորդի և պետական գործչի գործելաոճը

Ա.Գյուլն ակնկալում է, որ Ս.Սարգսյանը կշարունակի պահպանել առաջնորդի և պետական գործչի գործելաոճը

Պաշտոնական այցով Շվեյցարիա մեկնած  Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Նա ելույթ է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանում և անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Անդրադառնալով Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարձանագրություններին, նա հայտարարել է, որ Թուրքիան վճռական է այդ փաստաթղթերը կյանքի կոչելու հարցում։

-Այն կետում, որում այսօր մենք հանգրվանել ենք, կարևոր դերակատարություն ունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի հաջող եզրափակման համար հարգարժան Սարգսյանը համարձակորեն կշարունակի պահպանել մինչև օրս ցուցաբերած իր առաջնորդի և պետական գործչի գործելաոճը,- հայտարարել է Գյուլը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը