Լրահոս

22.04.2014 12:03


Տիգրան Սարգսյանը երգից անցավ բանաստեղծության

Տիգրան Սարգսյանը երգից անցավ բանաստեղծության

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հիմա էլ Բորիս Պաստեռնակի «Համլետ» բանաստեղծությունն է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։

«Гул затих. Я вышел на подмостки.

Прислонясь к дверному косяку,

Я ловлю в далеком отголоске,

Что случится на моем веку.

На меня наставлен сумрак ночи

Тысячью биноклей на оси.

Если только можно, Aвва Oтче,

Чашу эту мимо пронеси.

Я люблю Твой замысел упрямый

И играть согласен эту роль.

Но сейчас идет другая драма,

И на этот раз меня уволь.

Но продуман распорядок действий,

И неотвратим конец пути.

Я один, все тонет в фарисействе.

Жизнь прожить — не поле перейти»։
Տիգրան Սարգսյանը կիսվել է այդ ստեղծագործության ռուսերեն տարբերակով, որի հայերեն թարգմանությունը ներկայացնում ենք ստորև.
«Աղմուկը հանգավ: Ելա բեմահարթակ:

Հենված ահա դռան կողափայտին՝
Հեռու արձագանքում ես կկարդամ,
Թե ինչ գիր է գրված իմ ճակատին:

Ինձ է նշան բռնել խավարն անծայր՝
Դիտակների շարքով բյուրաչքանի,
Թե կարող ես միայն, ո՛վ Աբբա Հայր,
Այս գավաթը հեռու տար ինձանից:

Եւ սիրում եմ ես քո հղացքն համառ,
Համաձայն եմ խաղալ դերն այդ, սակայն
Ուրիշ դրամա է բեմում հիմա,
Ազատի՛ր ինձ, փրկի՛ր եւ ա՛յս անգամ:

Որոշյալ է բայց կարգն արարվածի,
Եւ անբեկանելի՝ ավարտն ուղու:
Ես մենակ եմ, շուրջս՝ փարիսեցիք:

Մարդն ապրում է կյանքը, ոչ թե խաղում»։
Հիշեցնենք, որ իր հրաժարականից հետո ֆեյսբուքյան էջում ДДТ խմբի «Это все» երգն էր տեղադրել, որում ասվում է. «Սա այն ամենն է, ինչ կմնա ինձնից հետո, սա այն ամենն է, ինչ ես կվերցնեմ ինձ հետ»։
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը