Լրահոս

22.04.2014 12:49


ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը

ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Վիլեն Հակոբյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքի գիտնականները սերտ համագործակցում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտական կենտրոնների հետ, մասնավորապես, համագործակցությունը ընդլայնվում է Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի հետ: 2013թ. տպագրվել է 436 հոդված, որոնցից 184-ը` արտասահմանյան ամսագրերում, և 175 թեզիս, 13 մենագրություն, և 6 արտոնագիր:

Բաժանմունքի գիտական կազմակեպությունները մասնակցել են հայկական և արտասահմանյան 44 դրամաշնորհային ծրագրերի, որոնց արդյունքում 2013թ.-ի կտրվածքով ստացված դրամաշնորհային գումարները կազմել են ընդհանուր առմամբ 248.5 միլիոն դրամ:

Գիտնականները մասնակցում են սեմինարներին, գիտաժողովներին, գիտարշավներին: Ընդհանուր առմամբ միջոցառումներին մասնակցել է 1142 գիտնական, ընդ որում, 180-ը` արտերկրից:

Վիլեն Հակոբյանը առաջարկեց բաժանմունքի «Բնական գիտությունների բաժանմունք» անվանումը վերանվանել «Կենսաբանական գիտությունների բաժանմունք» կամ «Կենսաբանության և բժշկագիտության բաժանմունք», քանի որ ներկայումս Բնական գիտությունների բաժանմունքն իր մեջներառում է միայն կենսաբանական և բժշկագիտական գիտությունները, իսկ մյուս բնականգիտությունները` ֆիզիկան, աստղաֆիզիկան, քիմիան, Երկրի մասին գիտությունները, ներառված են այլ, համապատասխան բաժանմունքներում:

Բաժանմունքի կազմում ընդգրկված է 9 ակադեմիկոս, 11 թղթակից և 28 արտասահմանյան անդամ, ինչպես նաև 12 պատվավոր դոկտոր:

Այս խորագրի վերջին նյութերը