Լրահոս

22.04.2014 13:01


Կիրո Մանոյան. «Պե՛տք է ձերբազատվել հայ–թուրքական արձանագրություններից»

Կիրո Մանոյան. «Պե՛տք է ձերբազատվել հայ–թուրքական արձանագրություններից»

Օրերս ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, թե այս տարի ապրիլի 24-ին Հայաստանի համար կարևոր փոփոխություն պարունակող հայտարարություն է հնչելու ԱՄՆ իշխանությունների մակարդակով։ Այսօրվա ասուլիսին, անդրադառնալով այդ հայտարարությանը, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, որ դրա մեջ վտանգ է տեսնում:
«Ես վստահ չեմ, որ դեսպանի հայտարարությունը դրական է։ Եթե իսկապես ինչ-որ փոփոխություն պետք է լինի, ապա ժամանակից շուտ դրա մասին հայտարարելը սխալ է։ Թուրքիայի կողմից այն կանխելու քայլեր կարող են ձեռնարկվել: Մեզ համար ուժեղ կլինի այն հայտարարությունը, որ ԱՄՆ իշխանությունները ասեն՝ եղել է պետության կողմից ծրագրված ցեղասպանություն»,- հայտնել է բանախոսը։
Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ապա Մանոյանը շեշտել է, որ այս տարի պետք է ձերբազատվենք հայ–թուրքական արձանագրություններից։

«Դրանք վնասում են Հայաստանին։ Թուրքիան ցույց է տալիս աշխարհին, թե արձանագրությունները նշանակում են, որ ինչ-որ գործընթաց կա մեր երկրների միջև: Բայց անհրաժեշտ է այդ լծակը հետ վերցնել Թուրքիայից։ Ճիշտ չի լինի, որ Հայաստանը թևակոխի Հայոց ցեղասպանության հարյուրամյակ այդ արձանագրություններով»,–ասել է Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը