Լրահոս

22.04.2014 15:47


«Սերժի ձեռքին երկրի Գերագույն օրենքը վերածվել է «քաղաքական աճպարարության» ինչ–որ իրի»

«Սերժի ձեռքին երկրի Գերագույն օրենքը վերածվել է «քաղաքական աճպարարության» ինչ–որ իրի»

Որ ասում են փախեք կյանքում ընդհամենը մեկ գիրք կարդացողից, ճիշտ են էլի ասում։
Սերժ Ազատիչը ՀՀ Սահմանադրության տեղն է իմացել, ձեռքն է վերցրել ու քանի տարի է վայր չի դնում։ Սկզբում ուզում էր ՀՀ Սահմանադրության հոդված 60-ի (Հոդված 60. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչեւ նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ։ Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, նշանակել վարչապետին, նշանակել եւ ազատել զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը (բացառությամբ ռազմական դրության ժամանակ), օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաեւ իրականացնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 3, 8, 16, 17-րդ կետերում սահմանված լիազորությունները) շրջանակներում խաղեր տալ 2011 թվականին ու օգտվելով այն առիթից, որ տարեվերջ էր ու ժողովուրդը զբաղված կլինի նոր տարի նշելով, ընտրություններ կկազմակերպեն, որում Սարգսյանը կվերընտրվի: Իհարկե, այդպիսի բան չեղավ, քանզի երկրում գտնվեցին մարդիկ, ովքեր «քուանշեցին» նրա ծրագիրը: Հիմա էլ նորից նույն Սահմանադրությունն ու մատիտը ձեռքին վերընտրվելու պլան է մշակում:
Կոպիտ է, բայց Սարգսյանը Սահմանադրությունը վերից վար, բոլոր հոդվածները միասին վերցրած «բռնաբարության» ենթարկեց: Ոչ մի նորմալ ու գործող հոդված չի մնացել: Սերժի ձեռքին երկրի Գերագույն օրենքը վերածվել է «քաղաքական աճպարարության» ինչ–որ իրի:
Մի երկրում, որտեղ չի գործում ու չի ծառայում իր բուն նպատակին սահմանադրություն ասվածը, խոսել նորմալ իշխանության ու զարգացող երկրի մասին անիմաստ է։
Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը