Լրահոս

25.04.2014 16:01


«Քառյակի» նիստին մասնակցում է նաև Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

«Քառյակի» նիստին մասնակցում է նաև Հովիկ Աբրահամյանը (տեսանյութ)

Այսօր՝ ժամը 15:00–ին, ԱԺ–ում մեկնարկած ոչիշխանական 4 ուժերի՝ ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» դռնփակ հանդիպմանն անակնկալ կերպով մասնակցելու են գնացել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը և տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։

Նրանք ԱԺ են գնացել այն ժամանակ, երբ «քառյակի» նիստն արդեն սկսվել էր։

Եկել եք՝ մեզանից ինֆորմացիա՞ ստանաք,–կատակել է Լ. Զուրաբյանը։

–Եկել եմ ձեզ մի բան առաջարկելու,–պատասխանել է Հ. Աբրահամյանը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն առաջարկել է խոսել «քառյակի» նիստն ավարտվելուց հետո, սակայն Հովիկ Աբրահամյանը չի համաձայնվել, և ինքն էլ է միացել «քառյակին»։

Մանրամասները՝ «Հետք»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը