Լրահոս

24.08.2009 11:33


Միսս Տիեզերք–2009 գեղեցկության մրցույթում հաղթել է Վենեսուելայի ներկայացուցիչը

Միսս Տիեզերք–2009 գեղեցկության մրցույթում հաղթել է Վենեսուելայի ներկայացուցիչը

Միսս Տիեզերք-2009 գեղեցկության մրցույթում հաղթել է Վենեսուելայի ներկայացուցիչ Ստեֆանիա Ֆերնանդեսը:

Միջազգային մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել Բահամյան կղզիներից մեկում՝ Պարադիզում։

Եզրափակիչ փուլ են դուրս եկել ԱՄՆ-ի, Պուերտո-Ռիկոյի, Իսլանդիայի, Ալբանիայի, Չեխիայի, Բելգիայի, Դոմինիկյան Հանրապետության, Շվեդիայի, Կոսովոյի, Ավստրալիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, ՀԱՀ-ի, Խորվաթիայի և Վենեսուելայի ներկայացուցիչները։

Երկու տարի անընդմեջ մոլորակի գեղեցկուհու թագը բաժին է հասնում Վենեսուելայի ներկայացուցիչներին։ Նախորդ տարում նույն մրցույթի հաղթող էր ճանաչվել վենեսուելացի Դայանա Մենդոսան։

Ըստ lenta.ru–ի։

Այս խորագրի վերջին նյութերը